Արամ Գաբրիելյանովը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ


Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի շրջանակներում «սև ցուցակում» է ներառել Life նախագծի ստեղծող և News Media հրատարակչատան գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովին։ Այս մասին ասված է ԵՄ «Պաշտոնական ամսագրում» հրապարակված որոշման մեջ։

Փաստաթղթում հաստատվում է, որ Գաբրիելյանովը մեդիայի խմբի օգնությամբ «տարածել է ագրեսիվ քարոզչություն, ֆեյքեր և ապատեղեկատվություն»։

«Գաբրիելյանովը աջակցում և իրականացնում է գործողություններ, որոնք խարխլում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասվում է տեքստում։

Բացի նրանից, պատժամիջոցների տակ են հայտնվել երգչուհի Պոլինա Գագարինան, երգիչ Յարոսլավ Դրոնովը և այլք: